28/04/2017 11:27
Լոռու մարզը հայտարարում ենք «սմարթ» մարզ. Արթուր Նալբանդյան
Վանաձորի Տեղեկատվական կենտրոնի հետ մեծ հույսեր ենք և կապում առաջիկա մեկ տարվա ընթացքում 1000 աշխատատեղ կբացվի։ Այդ մասին այսօր Լոռու մարզպետարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
Այդքանով հանդերձ, սակայն, ըստ մարզպետի, իրենք ՏՏ մասնագետների կարիք ունեն։
«Մենք ունենք նույնիսկ պատվերներ, որոնք մասնագետներ չլինելու պատճառով չենք ընդունում։ Բայց փորձում ենք խնդիրը լուծել դեռ դպրոցներից երեխաներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթելով։ Լոռու մարզը հայտարարել ենք սմարթ մարզ», - ասաց մարզպետը։
Նա տեղեկացրեց, որ հունիսին Թումո կենտրոն է բացվելու Վանաձորում, իսկ COAF-ի օգնությամբ մարզում հիմնվելու է «Սմարթ կենտրոն»։