28/04/2017 09:55
Անգամ դիմող կողմը դիմումը չի ուսումնասիրել. ԿԸՀ քարտուղարը` Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներին
ԿԸՀ-ն հեռու է այն մտքից, որ խորհրդարանական ընտրություններն իդեալական են եղել, ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Վերջինս նշեց, որ պատասխանող կողմը փաստարկված չի համարում դաշինքի ներկայացրած դիմումը:
«Դիմումով բազմաթիվ անճշտված հանգամանքեր են ներկայացված: Ինչ անփութությամբ է այն ներկայացված, բոլորս գիտենք՝ անգամ դիմող կողմը դիմումը չի ուսումնասիրել: Նրանք չգիտեն անգամ, որ դիմումում տեղամասերի մի մասը երկնիշ թվերով է թվագրված, մինդչեռ դրանք բոլորը եռանիշ են», - նշեց նա:
Ա. Սմբատյանը նաև տարօրինակ որակեց այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը, մասնակցելով ԸՕ-ի փոփոխություններին, ինքն է դրանցից բողոքում: