28/04/2017 17:51
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնել է Եգիպտոս
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պաշտոնական այցով Եգիպտոս է մեկնել, որի նպատակն է իսլամական կրոնական առաջնորդների հետ երկխոսություն սկսելը և տեղի քրիստոնյաների աջակցություն հայտնելը, փոխանցում է Newsru-ն։
Այցի ընթացքում քահանայապետը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի, Էլ Ազհար մզկիթի իմամ, շեյխ Ահմեդ էլ-Թայիբի, ղպտիների ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոսի հետ, ինչպես նաև հանդես կգա Խաղաղության միջազգային համաժողովին։