28/04/2017 10:23
Մակեդոնիայում ցուցարարները գրավել են խորհրդարանը
Մակեդոնիայի խորհրդարան են ներխուժել ցուցարարները: Բախման արդյունքում վնասվածք է ստացել սոցիալ-ժողովրդական կուսակցության առաջնորդ Զորան Զաևը, փոխանցում է Lenta.ru-ն:
Կոնֆլիկտն առաջացել է այն ժամանակ, երբ սոցիալ-ժողովրդավարները քվեարկել են ալբանացի թեկնածու Թալատ Հաֆերիի օգտին:
Հաֆերին դարձավ Մակեդոնիայի խորհրդարանի առաջին ալբանացի խոսնակը, այն բանից հետո, երբ երկիրը 1991 թվականին անկախացավ Հարավսլավիայից:
Էթնիկ ալբանացիները երկրում կազմում են բնակչության մեկ երրորդը:
Ընտրությունները կայացել են 2016 թվականի դեկտեմբերին, սակայն Խորհրդարանը դեռ չի ձևավորվել: Չնայած դրան՝ Զաևը կոալիցիա էր կազմել ալբանացի պատգամավորների հետ: