28/04/2017 20:34
Մարատ Ուելդանով-Գալուստյանը Բաքվում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Բաքվում կալանավորված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, փոխանցում է «APA» գործակալությունը:
Մարատ Ուելդանով- Գալուստյանը «Do&Co» ավստրիական ընկերության աշխատակից է, որին Ավստրիական ընկերությունը 2016-ի հունիսի 6-ին գործուղել էր «Formula-1» Բաքու, մինչդեռ այնտեղ ժամանելուց հետո նա այլևս կապ չի հաստատել ընկերության հետ։
Մարատ Ուելդանով-Գալուստյանը մեղադրվում է թմրադեղերի, հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստման, ձեռք բերման կամ դրանց իրացման մեջ։