28/04/2017 12:39
Մեղավոր փաստաբանները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության. Արա Զոհրաբյան
Ցավալի միջադեպ է արձանագրվել մարդկանց իրավունքները պաշտպանող փաստաբանների միջև, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն՝ անդրադառնալով երեկ փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպին։
«Մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն, դրանք անթույլատրելի են մեզ մոտ», - նշեց նա:
Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ այսօր կարգապահական վարույթներ են հարուցվել նշված միջադեպի բոլոր մասնակիցների նկատմամբ։
«Մեղավորները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության», - նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը։