28/04/2017 11:43
Նորք Մարաշում 28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել
Ապրիլի 28-ին՝ ժամը 02:07-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տներից մեկի վարձակալ՝ 28-ամյա Ա. Գ.-ն փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով բակում գտնվող ավտոտնակի ծածկի երկաթյա կառուցատարրերից:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ա. Գ.-ը իջեցվել է տեղի ուժերով և հսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։