28/04/2017 15:22
Պայթյունի հետևանքով Աֆղանստանում 15 մարդ է վիրավորվել
Առնվազն 15 խաղաղ բնակիչ է վիրավորվել Աֆղանստանի Նանգահար արևելյան նահանգում պայթյունի հետևանքով, հաղորդում է Սինհուան։
Պայթուցիկ սարքը տեղադրվել է հեծանվին և գործի դրվել Բաթի Կոտ գլխավոր հրապարակում՝ տեղի ժամանակով առավոտյան մոտ 10։30-ին։ Դրա հետևանքով 15 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Հինգ ծանր վիրավոր հիվանդանոց է տեղափոխվել նահանգի վարչական կնետրոնում, մյուսը տասը տեղափոխվել է շրջանային հիվանդանոց։
Դեռ ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել պայթյունի համար պատասխանատվությունը։