28/04/2017 17:02
Մերկելը նախատեսում է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի և Սիրիայի իրավիճակները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախատեսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում և Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: Այս մասին Բեռլինում անցկացված ճեպազրույցում հայտարարել Է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Նրա խոսքով՝ Ռուսաստան այցի առիթը Համբուրգում «մեծ քսանյակի» գագաթաժողովի նախապատրաստումն է, բայց «քննարկվելու են նաև այնպիսի խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինան և Սիրիան»:
Ինչպես պարզաբանել է Զայբերտը, Մերկելը և Պուտինը մտադիր են անցկացնել երկփուլ բանակցություններ, որոնց ընդմիջմանը պլանավորում են պատասխանել լրագրողների հարցերին: Նա ճշտել է նաև, որ Գերմանիայի կանցլերի ուղևորությունը, որը վերջին անգամ Ռուսաստան է այցելել 2015 թվականի մայիսին, լինելու է մեկօրյա.