28/04/2017 12:04
ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ` Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության գործով որոշում կայացնելու
Հայցվոր և պատասխանող կողմերի եզրափակիչ ելույթներից հետո Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության գործով որոշում կայացնելու:
Ակնկալվում է, որ ՍԴ-ն որոշումը կհրապարակի այսօր՝ մինչև աշխատանքային ժամի ավարտը:
Հիշեցնենք, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել էր ՍԴ` անվավեր ճանաչելու ապրիլի 2-ին ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Սահմանադրական դատարանը դաշինքի դիմումի քննությունը սկսել էր ապրիլի 25-ից:
Դաշինքի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը: Գործով պատասխանող կողմն է ԿԸՀ հանաձնաժողովը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում դատարանում դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել էր, որ ներքին դատական ատյանները սպառելուց հետո իրենք կդիմեն ՄԻԵԴ: