28/04/2017 13:01
Սերգեյ Մովսեսյանը «Ռեյկյավիկ Օփեն»-ում գրավեց 3-րդ հորիզոնականը
Իսլանդիայում ավարտվել է «Ռեյկյավիկ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Շախմատի ֆեդերացիային տեղեկացնում են, որ Երեկ կայացել են վերջին տուրի պարտիաները, որում Սերգեյ Մովսեսյանը առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Յիլմազ Մուստաֆայի նկատմամբ, իսկ Տաթև Աբրահամյանն ուժեղ գնվեց ԱՄՆ ներկայացնող Լիան Ավոնդերից:
8.5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել հոլանդացի հանրահայտ գրոսմայստեր Անիշ Գիրին, 8 միավոր վաստակած Հոլանդիայի մեկ այլ ներկայացուցիչ Յորդեն Վան Ֆորեստը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ նույնքան միավոր վաստակած Սերգեյ Մովսեսյանը եզրափակել է լավագույն եռյակը: