28/04/2017 14:05
Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի ձեռքբերումները՝ 100 օրվա ընթացքում
Սպիտակ տունը հրապարակել է գործերի ցուցակը, որոնք Դոնալդ Թրամփը իր ձեռքբերումն է համարում նախագահի պաշտոնում գտնվելու 100 օրվա ընթացքում։ Նման ձեռքբերումներից մեկը Սպիտակ տան ղեկավարն անվանել է «ՄԱԿ-ում Ռուսաստանի ու Սիրիայի մեկուսացումը, որը ձեռք է բերվել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ համատեղ, հաջողակ, դիվանագիտական աշխատանքի շնորհիվ», փոխանցում է DW.com-ը:
Այլ ձեռքբերումների թվում ԱՄՆ առաջնորդը նշել է 54 մլրդ դոլարով ԱՄՆ ռազմական բյուջեի մեծացումը, Սիրիայում ռազմաբազայի հրթիռակոծությունը, նաև Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ Բացի այդ, Թրափը ձեռքբերում է համարում նաև Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ բալիստիկ հրթիռների օգտագործումը սահմանափակող միջազգային պայմանագիրը խախտելու համար, նաև ԿԺԴՀ-ի մեկուսացման միջոցառումները՝ հրթիռների սադրիչ փորձարկումների համար։
Իր վարչակազմի ձեռքբերում է Թրամփը համարում նաևը ԱՄՆ-ի հարավային սահմաններն ապօրինի հատելը 61 տոկոսով նվազեցնելը՝ ընթացիկ տարվա հունվարից և Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախնական ֆինանսավորման հրամանը ստորագրելը։