28/04/2017 12:21
Վենետիկի իշխանությունները մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների թիվը
Վենետիկի քաղաքային իշխանությունները որոշել են հատուկ սարքեր տեղակայել՝ հնագույն քաղաք այցելող զբոսաշրջիկներին հաշվելու համար։ Իշխանությունները ծրագրում են սահմանափակել քաղաք այցելողների թիվը, փոխանցում է РИА Новости-ին:
Վենետիկի իշխանությունները որոշել են հաշվիչներ տեղադրել այն վայրերում, որտեղով անցնում է հիմնական զբոսաշրջային հոսքը։ Այնուհետև այդ որոշմանը պետք է հավանություն տան Իտալիայի իշխանություններն ու ՅՈւՆԵՍԿՕ-ն։
«Մենք կարողացել ենք մշակել մի ողջ շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են զբոսաշրջային հոսքերի կարգավորմանը և այն բանին, որպեսզի համատեղելի դարձնեն դրանք այնտեղ ապրող մարդկանց առօրյա կյանքի հետ», - ասել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն։
Նրա խոսքով՝ իշխանությունները նաև ցանկանում են սկսել լայնածավալ տեղեկատվական արշավ՝ բացատրելու օտարերկրացիներին, թե ինչու քաղաքը չի կարող դիմանալ զբոսաշրջիկների մեծ թվի։