Ռազմական գործողությունները, ցանկացած պարագայում, ավարտվում են բանակցություններով ու փոխզիջումներով. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

28/04/2017 18:35

Ռազմական գործողությունները, ցանկացած պարագայում, ավարտվում են բանակցություններով ու փոխզիջումներով. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)


Մոսկվայում ավարտվել է Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Համաժողովի փակման օրը նախարար Վ. Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է առկա հակամարտությունների կարգավորման նոր մոտեցումների անհրաժեշտությանը։

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, անձամբ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին՝ հրավերի և այս համաժողովի հրաշալի կազմակերպման համար։ Երկխոսությունը, պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը հենց այն մեխանիզմն է, որի միջոցով պետք է իրագործվի սրացումների և սադրանքների զսպումը այն ժամանակ, երբ արտաքին քաղաքական գերատեսչություններն ու պետությունների ղեկավարները բանակցություններ են վարում՝ փնտրելով փոխզիջումներ հիմնախնդիրների էության շուրջ։

Այսօր գոյություն ունեցող հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով»,- ասել է Վիգեն Սարգսյանն, ընդգծելով, «սրացումների միջոցով կարելի է խթանել բանակցային գործընթացները, բայց նման խթանների հետևանքները բարդ կանխատեսելի են, կամ՝ ընդհանրապես անկանխատեսելի»: 

Վիգեն Սարգսյանը նշել է` ռազմական գործողությունները, ցանկացած պարագայում, ավարտվում են խաղաղ բանակցություններով, փոխզիջումներով, կրակի դադարեցման համաձայնագրերով։

«Արդյունքում ստացվում է, որ իրավամբ՝ առաջընթացով և մարդկության բեկումնային գիտական հաղթանակներով նշանավորված 21-րդ դարի պատերազմների և դաժանությունների ամբողջ սարսափը ծառայում է կողմերի բանակցային դիրքորոշումների մեղմացմանը, այսինքն մեզ, որոշումների կայացման համար պատասխանատուներիս, դարձնում է առավել համարժեք և սթափ դատող։ Ուժի գործադրումը չի կարող հակամարտությունների կարգավորման ուղի լինել. չափազանց մեծ է գինը, չափազանց մեծ ռեսուրսներ են այնուհետև պահանջվելու վերականգնման համար, չափազանց շատ մարդկային ճակատագրեր են պատմության գերության մեջ հայտնվում։ Ավելին. ինքնին ռազմական գործողությունների վարման ձևը, դրանց ազդեցությունը խաղաղ բնակչության, հասարակ քաղաքացիների վրա, խորը հակասության մեջ է գտնվում միջազգային մարդասիրական իրավունքի և սոցիալական զարգացման հետ։ 21-րդ դարում հիմնական շեշտը պետք է դրվի ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի բացառման վրա։ Այդ ուղղությամբ պետք է կենտրոնացած լինեն միջազգային հանրության ջանքերը։ Ցավոք, պատերազմն առավել հաճախ է սկսում դիտարկվել կլաուսվիցյան բանաձևով՝ որպես «քաղաքականության գործիքներից մեկը, դրա բնական շարունակությունը»։ Կարծում եմ, պատերազմը, դրա հետևանքներն ու գինը հասկացող և ճանաչող զինվորականները պետք է վերադարձնեն գիտակցումը, որ պատերազմը չի կարող որևէ բանի տրամաբանական շարունակությունը լինել»,- ասել է ՀՀ Պաշտպանության նախարարը: 

Նա նշել է` պատմությունը մարդկությանը տրված է արարելու, զարգանալու համար, այլ ոչ թե պատերազմի և հակադրությունների։

«Տպավորություն է ստեղծվում, որ մեր օրերում զինված հակամարտությունը կյանքի կանոն է՝ խաղաղության կարճատև և անբնական ընդմիջումներով։ Այս օրերին մենք շատ էինք խոսում և շարունակում ենք խոսել տարածաշրջանների մասին։ Բայց հենց «տարածաշրջան» հասկացության խորը ձևափոխումն է ժամանակակից անվտանգության հիմնական խնդիրը։

Այն աշխարհագրական ձևավորումը, որը երեկ, աքսիոմատիկ կերպով, ընկալվում էր որպես «տարածաշրջան», այսօր մի ամբողջ շարք այլ, նոր, մինչ այդ անհայտ «տարածաշրջանների» մաս է հանդիսանում։ Տեղի է ունենում գլոբալացում ոչ պետական դերակատարների, որոնք ինքնուրույն սկսում են աշխարհի քարտեզի վրա նոր տարածաշրջաններ ձևավորել, ահաբեկչական խմբերի ու դրանց ուժի կենտրոնների տարածաշրջաններ։

Տարածաշրջաններ, որոնք առավել հասանելի են ԻԼԻՊ-ի շարքերի հավաքագրման համար, ատելության քարոզի առավել հեշտ տարածման տարածաշրջաններ։ Լեզվական, էթնիկ, կրոնական, գաղափարական տարածաշրջաններ, շատ դեպքերում՝ տարածվող սեփական քաղաքական քարտեզների սահմաններից դուրս։ Աղքատության տարածաշրջաններ՝ ընդդեմ բարեկեցության տարածաշրջանների, տարածաշրջաններ, որտեղից փաստակականների հոսք կա, և տարածաշրջաններ, ուր նրանք գնում են ապրելու։

Տարածաշրջաններ, որտեղ զարգացման ծրագրեր են պետք, որտեղ երբեմն նույնիսկ սովորական խմելու ջուրը չի բավականացնում, և տարածաշրջաններ, որոնք պայքարում են օտարերկրյա ներդրումների առավել մեծ ծավալի համար։

Պատերազմի տարածաշրջաններ, և խաղաղության տարածաշրջաններ, տարածաշրջաններ, որտեղ երիտասարդությունը երազում է կրթական հաստատությունների լավագույն տասնյակի մասին, և տարածաշրջաններ, որտեղ համընդհանուր անգրագիտություն է տիրում։

Տարածաշրջաններ, որտեղ զենքը, թմրամիջոցները, մարդկանց շահագործումը ուժեղ են պետական սահմաններից և մաքսատներից, և տարածաշրջաններ, որտեղ այդ խնդիրները հեռավոր և իրականության հետ կապ չունեցող թրիլլերների սցենարներ են թվում։

Խոսքի և մտքի ազատության տարածաշրջաններ, և տարածաշրջաններ, որտեղ ժողովուրդը կարող է իշխանությունից մահապատժի վերականգնում պահանջել։

Որքան էլ տարբեր լինեն տարածաշրջանների այս դասակարգումները, ճշմարտությունը շատ պարզ է. անվտանգությունը կախված է տարածաշրջայնացման միտումների լիարժեք ընկալումից և վերահսկողության համակարգի ձևավորման ընթացքում տեղական առանձնահատկությունների հետ հաշվի նստելուց»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը: 

Ըստ նրա, չկա մեկ բաղադրատոմս բոլորի համար, «բայց կա ակնհայտ իրականություն. միայն ընտրողականության, երկակի ստանդարտների ցանկացած դրսևորման բացառման, սեփական անվտանգությունը ուրիշների տառապանքների վրա կառուցելուց հրաժարվելու շարունակական և անբաժան մոտեցման, սկզբունքների գերակայության հիման վրա կարելի է հասնել երկարատև և հաստատուն արդյունքների»: 

«Մեր օրերում բաժանումը տարածաշրջանների սկսել է հիմնվել շատ կոնկրետ առաջադրված խնդրի վրա։

Կյանքը մեզ հեռացնում է աշխարհագրական տարածաշրջայնացումից, իսկ մենք անընդհատ փորձում ենք վերադառնալ դրան։ Այդպես մեզ ավելի հարմարավետ, բնական է թվում։ 21-րդ դարի տարածաշրջայնացումը տարածաշրջայնացում է՝ առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների հենքի վրա, կարելի է ասել՝ դա նպատակային տարածաշրջայնացում է։ Այսինքն՝ միևնույն երկիրը միաժամանակ կարող է գտնվել տարբեր, որոշ դեպքերում՝ անհամադրելի թվացող տարածաշրջաններում՝ կախված առաջադրված խնդիրներից։

Այդ համատեքստում պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունն առավել կարևորված է դառնում։ Պահանջվում է

-ավելի շատ տեղեկատվության փոխանակում

-հաղորդակցության ուղիղ գծերի առկայություն

-խոստումը պահելու ունակություն՝ որպես փոխվստահության ձևավորում

-փոխըմբռնման մակարդակ. պարբերական փոխանակումներ, վերապատրաստումներ, ռազմական ներկայացուցիչների փոխգործակցություն

-միջազգային մարդասիրական նորմերի և կանոնների կոշտ պահպանում։

-և ամենակարևորը՝ հարգանք գործընկերների հանդեպ։ Որքան խոշոր է գործընկերը, այնքան շատ բան է կախված նրա քայլերից, գործողություններից, քաղաքականությունից, այնքան խորը պետք է լինի բառերի սրությամբ և այսրոպեական հաշվարկներով միմյանց հաղթելու փորձերի անթույլատրելիության գիտակցումը։ Որքան մեծ է միջազգային և տարածաշրջանային մաշտաբի խաղացողը, այնքան հստակ պետք է հաշվարկված լինեն հակադրություն առաջացնող նրա ցանկացած գործողության հետևանքները։

Գիտակցումը, որ մենք փոխգործակցում ենք ոչ թե այս օրվա, այլ երկարաժամկետ հեռանկարի համար՝ արդյունավետ միջազգային երկխոսության հիմքերի հիմքն է։ Իսկ գոյություն ունեցող մարտահրավերներն ու սպառնալիքներն ընդամենը թելադրում են դա։

Թվարկվածը փոփոխվող անվտանգային միջավայրում և տարածաշրջանային դինամիկ ձևափոխումներում ռազմական համագործակցության ոչ ամբողջական ցանկն է։

Միևնույն ժամանակ՝ բռնության և վրեժի պարույրը, գոյություն ունեցող խնդիրները մեկ հարվածով լուծելու փորձերը մեզ դեպի անկում են տանում, օրեցոր դեպի քաոս մղելով մեր տարածաշրջանները։

Ինչպես ակնհայտ դարձավ նույն՝ Մերձավոր Արևելքի օրինակով, ընդամենը օրեր են պետք՝ կայուն թվացող տարածաշրջանները մարտադաշտի, մահվան, աղքատության տարածքների վերածելու, փախստականների ալիք ձևավերելու և բռնությունը լեգիտիմացնելու համար։

Եվ դեռ բոլորովին էլ պարզ չէ, թե ինչպես պետք է մենք տանենք սխալներն ուղղելու աշխատանքը, որն այդ տարածաշրջանի ժողովուրդներին թույլ կտա խաղաղ կյանքի վերադառնալ»,- ասել է ՀՀ Պաշտպանության նախարարը: 

Իր ելույթում նա հիշեցրել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր, պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյի «Կուրություն» վեպը.

«Վեպում նկարագրվում է դինամիկ կերպով փոփոխվող սոցիալական իրականության պայմաններում սոցիալական անպատասխանատվության և եսակենտրոնության պարույրի ոլորման ֆենոմենը։

Տպավորություն ունեմ, որ մենք բոլորս՝ որպես պետություններ, ժողովուրդներ, որպես անհատներ, որոնք պատասխանատու են որոշումների կայացման համար, դանդաղ, բայց հաստատուն կերպով ընթանում ենք ներքև՝ անվտանգության համակարգերի դեգրադացման սարամագովյան պարույրով։

Մենք պատասխանատվության սլաքները մեզանից՝ որոշումներ կայացնող մարդկանցից, տեղափոխել ենք մեր ունեցած զինատեսակների վրա։

«Կարելի է-չի կարելի»-ն՝ կայացված անվտանգային որոշումների պարադիգմայում առավել հաճախ փոխարինվում են «կարող եմ-չեմ կարող» հասկացությամբ, «ունեմ, թե՞ ոչ համապատասխան տեխնիկական միջոցներ ու հնարավորություններ» հարցադրմամբ։

Որքան մենք հեռանում ենք 20-րդ դարի երկու տոտալ համաշխարհային պատերազմների ժամանակաշրջանի ավարտի պատմական պահից, այնքան բթանում է սկզբունքների և արժեքների, այլ ոչ թե պետությունների ռազմական պոտենցիալների վրա հիմնված սոցիալական պատասխանատվության մեր ընկալումը։

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հյուրընկալ տանտերերին՝ համաժողովի հրաշալի կազմակերպման համար, ուզում եմ հույս հայտնել, որ այսպիսի քննարկումները, հանդիպումներն ու բանավեճերը խաղաղության պահպանման և անվտանգության համար չափազանց կարևոր՝ փոխադարձ վստահության ձևավորման, ըմբռնման և հարգանքի կարևորագույն գործոն են հանդիսանում»,- ասել է Վիգեն Սարգսյանը: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը