28/04/2017 11:58
Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված. Սուրենյան
Արարատյան դաշտում կանխատեսվում է +9...+11 աստիճան տաքություն, այդ մասին գրառում է արել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն, նման բան չկա, առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9...+11 աստիճան տաքություն: Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված», - նշել է Գ. Սուրենյանը: