28/04/2017 14:33
ՔԱԿ-ը ստանձնել է 12 թուրք զինվորի սպանության պատասխանատվությունը երկրի արևելքում
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտական թևը (HPG) ստանձնել է երկրի արևելքում Բիթլիս գավառում թուրք զինվորների վրա 2 նոր հարձակման պատասխանատվությունը: Գրոհի արդյունքում 12 թուրք զինվոր է սպանվել, ասվում է HPG մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Տեղեկության համաձայն՝ Ապրիլի 25-ին YJA-Star-ի (HPG-ի կանանց ստորաբաժանումը) կին պարտիզանները գնդակոծել են ՁՀԳ-ներից թուրքական ճամբարը Բիթլիս գավառի Շեյխ Կումա տեղանքնում՝ 10 թուրք զինվոր է սպանվել:
Հաջորդ օրը HPG պարտիզանները կրակ են բացել նույն գավառի Հիզանի շրջանում ճամբարի շինարարության համար ծառեր հատող զինվորների վրա: 2 զինծառայող սպանվել է: