28/04/2017 13:53
Հայտնի է Կառավարության ու վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի օրը
ՀՀ Կառավարությունը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մայիսի 18-ին հրաժարական կտա:
Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործող կառավարությունը հրաժարական պետք է տա նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը:
Ավելի վաղ, Aysor.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին: