28/04/2017 14:00
Հայաստանը մամուլի ազատության զեկույցում զբաղեցրել է 137-րդ տեղը
«Freedom House» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը։ Ըստ դրա՝ Հայաստանը 63 միավորով զբաղեցնում է 137-րդ տեղը և շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում:
Զեկույցում նշվել է նաև, որ Հայաստանն ընդհանուր ազատությունների մակարդակով մասամբ ազատ երկրների ցանկում է, իսկ համացանցի ազատությամբ՝ ազատ երկրների ցանկում:
Տարածաշրջանի մյուս երկրները՝ Ադրբեջանն ու Իրանը, կիսել են 190-րդ տեղը՝ 90 միավորով, Թուրքիան՝ 163-րդ տեղը՝ 76 միավորով: Ռուսաստանը հայտնվել է 174-րդ տեղում՝ 83 միավորով: Այս երկրները, ինչպես նաև Բելառուսը, նույնպես գտնվում են «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում:
Վրաստանն, ըստ զեկույցի, զբաղեցրել է 102-րդ տեղը՝ 50 միավորով՝ շարունակելով մնալ «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում։