28/04/2017 19:58
Չէի ուզի տղամարդու գործ անել, բայց կյանքն ա ստիպում. 26-ամյա Անահիտը ամուսնուն տեսնում է տարվա մեջ երկու ամսով (Տեսանյութ)
26-ամյա Անահիտը երկու երեխա ունի, ամուսնուն տեսնում է տարվա մեջ լավագույն դեպքում երկու ամսով. Ռուսաստանում արտագնա աշխատանքի է։
«Նորմալ չի, բայց ինչ արած, մենակ ես չեմ, գյուղի 90 տոկոսը սենց ա ապրում», - Aysor.am-ին ասում է Անահիտը։
Լոռու մարզի Դարպաս գյուղում Անահիտն ապրում է սկեսուրի, սկեսրայրի և երեխաների հետ։
Երիտասարդ կինը ստիպված է հողագործական աշխատանք անել՝ հող փորել, կարտոֆիլ ցանել, խնամել։ Այժմ սխտորի համար հողն է փափկեցնում, որ սխտորի գլուխը մեծ լինի։
«Չէի ուզի տղամարդու գործ անել, բայց կյանքն ա ստիպում», - ասում է նա։