29/04/2017 09:20
Գևորգ Կոստանյանը՝ արդարադատության նախարար. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է, թե Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում թե նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարող է դառնալ արդարադատության նախարար։
«Հաշվի առնելով Կոստանյանի գիտելիքները, անգլերենի իմացությունը, նաև ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքը և այն ծավալի աշխատանքները, որ առաջիկայում սպասում են արդարադատության նախարարություն-ԱԺ համակարգում` չի բացառվում, որ այդ լուրերը իրականության հող ունենան։ Այդ դեպքում կարող ենք ասել, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը», - գրել է թերթը։