29/04/2017 14:30
«Կառլ Վինսոն» ավիրակիրը մտել է Ճապոնական ծովը
Ամերիկյան «Կառլ Վինսոն» ավիրակիրն Ցուսիմյան նեղուցով այսօր մտել է Ճապոնական ծովը, փոխանցում է Lenta.ru-ն:
Նավը կմասնակցի ապրիլի 23-ին սկսված ԱՄՆ ռազածովային ուժերի և Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի համատեղ զորավարժություններին։ Առաջիկայում սպասվում են համատեղ զորավարժություններ հարավկորեական ուժերի հետ։
Նշվում է, որ այդ միջոցառումները կոչված են ճնշում գործադրելու Հյուսիսային Կորեայի վրա։ Ուրբաթ Հյուսիսային Կորեան իրականացրել էր բալիստիկ հրթիռի հերթական փորձարկում, որն անհաջող էր անցել։ Հրթիռի հիմնական մասը, ԱՄՆ հետախուզության տվյալներով, ընկել է աերոդրոմից մոտ 35 կմ հեռավորության վրա։