29/04/2017 16:00
Բեռլինի «Տեգել» օդանավակայանը կասկածելի առարկայի պատճառով տարհանվել է
Բեռլինի կենտրոնում գտնվող «Տեգել» օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է՝ կասկածելի առարկայի պատճառով, փոխանցում է РИА Новости-ին՝ հղում անելով ոստիկանությանը:
Գերատեսչությունից նշել են, որ օդանավակայանի տերմինալներից մեկը փակվել է: Հենց այնտեղ էլ հայտնաբերվել է կասկածելի առարկան: Այցելուները տարհանվել են:
«Օդային հաղորդակցությունը կանգ է առել: Ժամանած չվերթները վերափոխվելու են» , - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: