29/04/2017 12:43
Առարկայական քննարկումներ չկան. Արտեմ Ասատրյանը՝ իր պաշտոնանկության մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնանկության մասին լուրերը զուտ տեղեկատվություն են, առարկայական քննարկումներ դեռևս չկան, ասուլիսի ընթացքում, անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, ասաց Արտեմ Ասատրյանը։
«Պաշտոնանակության մասին տեղեկատվությունը, որ շրջանառում է, զուտ տեղեկատվություն է, առարկայական քննարկումներ դեռևս չկան», - լրագրողներին ասաց նախարարը։