29/04/2017 12:14
Դիմումների առցանց համակարգի տեղադրմամբ՝ էականորեն կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը. Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց 6-ամսյա աշխատանքները և հայտարարեց, որ խիստ չափելի արդյուքներ են՝ ցույց տալու, թե կարճաժամկետ հատվածում նախարարության առջև դրված խնդիրները լուծում ստացել են, թե ոչ:
Նախարարի խոսքով՝ քաղաքացիների կյանքն այնքանով են թեթևացրել, որ միանվագ նպաստի համար առցանց դիմումների ենթահամակարգ է տեղադրվել։
«Առցանց համակարգը թույլ է տալիս առանց ավելորդ շփումների իրացնել իրենց իրավունքը, որը հակակոռուպցիոն միջոցառումների կարևոր բաղադրիչ է։ Հաշվի առնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտին անմիջական 1 200 000 անձ առնչվում է, սա նշանակում է, որ առցանց համակարգի տեղադրմամբ՝ էականորեն կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ 2017թ-ի ապրիլի 10-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի շուրջ 7400 դիմումից 3000 դիմում ներկայացվել է նախորդ տարի դեկտեմբերից ներդրված առցանց եղանակով։
Շարունակելով ներկայացնել իրականացրած աշխատանքները՝ Արտեմ Ասատրայնն ասաց, որ պարզվեցվել է կենսաթոշակառու լինելու չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը, որը տրամադրվում է 15 րոպեում՝ նախկին մի քանի օրվա փոխարեն: