29/04/2017 17:00
ԻՊ-ն ստանձնել է Բաղդադում պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով է անվտանգության ծառայության ներկայացուցչին:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 5 մարդ վիրավորվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաղդադի կենտրոնում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել: