29/04/2017 15:00
ԳԴՀ ֆիննախ. Բրիտանիան ԵՄ արտոնությունները չպետք է պահպանի Brexit-ից հետո
Եվրամիությունից դուրս գալու գործընթացն ավարտվելուց հետո Մեծ Բրիտանիան չպետք է նույնպիսի իրավունքներ ունենա, ինչպիսին միության մյուս 27 անդամ երկրները: Այս մասին Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է Funke մեդիա խմբի մեջ մտնող պարբերականներին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«Այն արտոնությունները, որոնք մյուս երկրները չունեն, դուրս գալուց հետո չպետք է ունենա նաև Մեծ Բրիտանիան: Ոչ մի բան անհատույց չի լինում: Բրիտանացիները սա պետք է իմանան», - ասել է նախարարը:
Շաբաթ Բրյուսելում տեղի կունենա առաջին պաշտոնական գագաթնաժողովն առանց Մեծ Բրիտանիայի, որի ընթացքում ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները հավանության կարժանացնեն Brexit-ի բանակցությունների մեկնարկի միության ռազմավարությունը: