29/04/2017 13:28
Հայկական բնաշխարհ. Դիլիջան-Վանաձոր աղբառատ ավտոճանապարհը. Լուսանկարներ
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին կից այգում մաքրությունը, մեղմ ասած, կաղում է: Aysor.am-ի թղթակիցն այսօր արձանագրել է, որ այս հատվածում, որտեղ պարբերաբար զբոսաշրջիկներ են այցելում և որին կից հանգստյան տուն է գործում, վաղուց մաքրման աշխատանքներ չեն կատարվել, այն դեպքում, երբ նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձել էր հանրապետության տարածքում աղբահանության և սանիտարական վիճակին և դժգոհություն հայտնել:
Վարչապետը հանձնարարել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական առաջարկություն աղբահանության և սանիտարական վիճակը խաթարելու դեպքում պատասխանատվության, վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժշետության, նաև քրեական գործ հարուցելու վերաբերյալ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարվել էր Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների միջոցով կանխել չսահմանված վայրում աղբ թափելու դեպքերը: