29/04/2017 12:21
Թրամփը խոստովանել է, որ չի գնում Նյու Յորք գումար տնտեսելու համար
ԱՄՆ նախագահ և Նյու Յորքից միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ նախընտրում է ուղևորություն չկատարել հայրենի քաղաք՝ բյուջետային միջոցներ տնտեսելու համար, փոխանում է РИА Новости-ն:
«Ես սիրում եմ Նյու Յորքը, սակայն վերադառնալ այնտեղ (որպես նախագահ) շատ թանկ է», - ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչու է նա այդքան հազվադեպ լինում Նյու Յորքում։
Նա նշել է, որ քաջ ծանոթ է այն երևույթին, երբ Նյու Յորքում նախագահի ժամանման ժամանակ փակվում են փողոցները և անհանգստություն պատճառում քաղաքացներին։
«Ես չեմ ցանկանում հայտնի լինել որպես նախագահ, ով շատ է զվարճանում, որովհետև ես շատ եմ աշխատում», - ասել է Թրամփը։