29/04/2017 12:49
Թրամփը մտադիր է ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ 8 տարի
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իր պաշտոնում մնալ 8 տարի, փոխանցում է NTV.ru-ն:
Հարցին՝ Թրամփին բավական կլինի արդյոք նախագահական մեկ ժամկետը, ԱՄՆ առաջնորդը պատասխանել է՝ կախված կլինի հանգամանքներից.
«Հավանաբար, դա մի քիչ ավելի երկար ժամանակ կպահանջի, բայց ես կարծում եմ, որ մենք հիանալիորեն գլուխ ենք հանում, ամեն ինչ լավ է։ Չեմ կարծում, որ ինչ–որ մեկը երբևէ այսքան շատ բան է արել 100 օրվա ընթացքում, բայց ես միշտ ասել եմ՝ դա կլինի 8 տարի, այլ ոչ թե 4», - ասել է Թրամփը: