29/04/2017 11:16
Ալբանիայի նոր նախագահ է ընտրվել սոցիալիստ Իլիր Մետան
Ալբանիայի խորհրդարանի խոսնակ, Հանուն ինտեգրացիայի սոցիալիստական շարժման առաջնորդ Իլիր Մետան ուրբաթ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում, փոխանցում է РИА Новости-ն:
Ալբանիայի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ հինգ տարի ժամկետով և առավելապես արարողակարգային գործառույթներ է իրականացնում: 140 պատգամավորներից կողմ են քվերակել 87-ը, դեմ՝ 2-ը:
Մետան եվրոպամետ դիրքորոշում ունի: Վարչապետ Էդի Ռաման նրան բնութագրել է որպես մարդու, ով «մուտք ունի ամենուր, շփվում է բոլորի հետ և արտահայտում է իր դիրքորոշումը»:
Նորընտիր նախագահը ծնվել է 1969 թվականի մարտի 24-ին: 23 տարեկանում Սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր է ընտրվել: