29/04/2017 16:09
Լե Պենն ու Դյուպոն Էնյանը հայտնել են նախընտրական կոալիցիայի ստեղծման մասին
«Ազգային ճակատ» կուսակցությունն ու «Ոտքի՛, Ֆրանսիա» շարժումը նախընտրական միություն ձևավորելու որոշում են ընդունել։ Այս մասին այսօր կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են դրանց առաջնորդներ Մարին Լե Պենն ու Նիկոլյա Դյուպոն-Էնյանը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք։ Մենք համատեղ կպաշտպանենք մեր կառավարական ծրագիրը», - ասել է Լե Պենը։
Նա ընդգծել է, որ համախոհի քայլը համարում է համարձակ, և տեղեկացրել, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Դյուպոն-Էնյանին կդարձնի երկրի վարչապետ։