29/04/2017 16:20
ՆԱՏՕ-ն չի մասնակցելու Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության լուծմանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը բացառել է դաշինքի մասնակցությունը Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության լուծմանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Անցած շաբաթ ես բազմաթիվ ժամեր եմ անցկացրել Սպիտակ տանը ու ես կարող եմ երաշխավորել, որ Հյուսիսային Կորեայի հարցում ՆԱՏՕ-ի դերի մասին բանավեճեր չեն եղել», - ասել է գլխավոր քարտուղարը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։
Սթոլթենբերգը հավելել է, որ դաշինքը քննարկում է «ՄԱԿ-ի բանաձևերի անթույլատրելի ու մշտական խախտումները Փհենյանի կողմից»։
Հյուսիսային Կորեան նախօրեին բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել՝ Փհյոնան- Նամդո նահանգի Պուկչհան շրջանից հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Ամերիկացի ու ճապոնացի զինվորականները համարում են, որ բալիստիկ հրթիռը ընկել է հյուսիսկորեական տարածքում՝ արձակման վայրից 50 կմ-ի սահմանում։
Հրթիռի տեսակը դեռ հայտնի չէ։ Փորձագետների կարծիքով դա կարող էր լինել Scud ER, այսինքն գործողության մոտ շառավղի հրթիռ՝ թռիչքի ավելացված հեռահարությամբ, կամ էլ գործողության միջին շառավղի KN-17 հրթիռ։