29/04/2017 11:23
Հռոմի պապն ահաբեկչության դեմ պայքարի համար կրոնների միավորման կոչ է արել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միավորման կոչով դիմել է բոլոր կրոնների ներկայացուցիչններին՝ բռնության ու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ համատեղ պայքարի համար, որոնք «իրականացվում են հանուն Աստծո»։ Այս մասին քահանայապետը հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաքում, որտեղ պատմական այց էր կատարել ապրիլի 28-ին, փոխանցում է Korresspondent.net-ը՝ հղում անելով Vatican Radio-ն։
Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ելույթ է ունեցել աշխարհի ամենաառաջավոր իսլամական ուսումնական հաստատություններից մեկում՝ Ալ-Ազհարի համալսարանում։
Ֆրանցիսկոս պապը, ով մասնակցում է Կահիրեում Խաղաղության միջազգային համաժողովին, նաև նախազգուշացրել է միջազգային կայունության համար պոպուլիզմի վտանգավորության մասին։