29/04/2017 14:36
Երևանի քաղաքապետը գլխովին ձախողել է քաղաքացիական պաշտպանության խնդիրը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գնատմամբ՝ վերջին տարիների ընթացքում Երևանի իշխանությունները որևէ գործողություն չեն իրակնացրել երևանցիների քաղաքացիական պաշտպանության հարցերում։
«Երևան տեղական ինքնակառավարման մասին օրենքի 66-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է։ Բայց մեզնից յուրաքանչյուրը գիտի և տեսնում է, որ վերջին տարիներին Երևանում քաղաքացիական պաշտպանության առումով ոչինչ չի արվել։ Օրինակ, ի՞նչ պետք է անեն քաղաքացիները, եթե օդային տագնապ հնչի», - ֆեյսբուքյան իր էջում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե այդ առումով Երևանում խայտառակ իրավիճակ է. «Եվ ավելի է սրվում այդ իրավիճակը, երբ հաշվի ենք առնում, որ Երևանում գործնականում բոլոր նկուղները սեփականաշնորհված են կամ տրված են մասնավոր ընկերություններին և դրանք հարմարեցված չեն քաղաքացիական պաշտպանության համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։