29/04/2017 15:14
Հենրիխ Մխիթարյանը շապիկ է նվիրել դեսպանին. «Մենք այն կփայփայենք» Լուսանկար
Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր թվիթերյան էջում նկար է հրապարակել՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից ստացած շապիկով:
«Հսկայական շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին Բրիտանական դեսպանատան կողմից այս հրաշալի նվերի համար: Մենք այն կփայփայենք», - գրել է դեսպանը:
Wow..... Huge thanks @HenrikhMkh from British Embassy Yerevan for this fabulous gift - we shall treasure it! #MUFC @UKinArmenia pic.twitter.com/ab34cw0GDW
— Judith Farnworth (@HMAFarnworth) April 29, 2017