29/04/2017 10:51
Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել պարի միջազգային օրվա կապակցությամբ:
«Տասնամյակներ շարունակ աշխարհի բազմաթիվ երկրներում ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը` պարարվեստի գործիչների մասնագիտական տոնը:
Եվ ինչպես ցանկացած տոն, Պարի միջազգային օրն էլ արվեստասեր հասարակության համար ևս մեկ առիթ է ամփոփելու ոլորտում կատարված աշխատանքը, հիշելու երախտավորներին, անդրադառնալու նրանց թողած անգնահատելի ժառանգությանն ու արժևորելու հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի այս ճյուղի մեր ձեռքբերումները՝ հայացքն ուղղելու նոր եկող սերնդին:
Ձեր ավանդն ու նվիրումն իրապես արժանի են բարձր գնահատանքի: Իմ խորին երախտագիտություն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Վստա՛հ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու մայրաքաղաքի պատիվը, նաև ձեր շնորհիվ Հայաստան անունը ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու հատկապես ազգային պարի նմուշներով», - ասված է ուղերձում: