29/04/2017 14:59
Մյանմարի արևելքում 40 ուղևորով ավտոբուսը կիրճն է ընկել
Առնվազն 19 մարդ զոհվել է, ավելի քան 20 մարդ վնասվածքներ ստացել, երբ Մյանմարի արևելքում ավտոբուսը կիճն է ընկել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով AFP-ին:
Պատահարի ժամանակ, որը տեղի է ունեցել ուրբաթ Մյավադի քաղաքից ոչ հեռու, ավտոբուսում 40 ուղևոր է եղել:
«19 մարդ զոհվել է, ևս 21-ը վնասվածքներ ստացել…», - հայտնել է նահանգի ոստիկանապետը:
Նա հայտնել է, թե կարծում են, որ վարորդը կառավարումը կորցրել է արգելակների չգործելու պատճառով: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: