29/04/2017 17:17
Մեքսիկայում հավանության են արժանացել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը
Մեքսիկական խորհրդարանի Պատգամավորների պալատը (կոնգրես) հավանության է արժանացրել բժշկական նպատակներով մարիխունայի օգտագործումը, փոխանցում է РИА Новости-ն:
Նախագիծն ստացել է 301 «կողմ», 88 «դեմ»:
Համապատասխան փոփոխությունները կատարվել են Առողջապահության մասին օրենքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեքսիկայի սենատը երեքշաբթի ձայների մեծամասնությամբ հավանության էր արժանացրել մարիխուանայի՝ բժշակական նպատակներով օգտագործումը օրինականացնելու նախագիծը: