03/05/2017 12:29
Թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը հայկական շուկա հետաձգվում է
Երեկ թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունից ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն նամակ է ստացվել, որ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել և ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է։ Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Այդուհանդերձ, նա նշեց, թե «Պեգասուս»-ի մուտքով անվտանգության հետ կապված ընդհանրապես խնդիրներ չեն լինի։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ուղևորվում են դեպի Ստամբուլ, և ուսումնասիրելով շուկան, ավիաընկերությունը ցանկություն էր հայտնել մուտք գործել հայկական շուկա, բայց այս հարցը ներկայումս անորոշ ժամկետով հետաձգված է», - ասաց Սերգեյ Ավետիսյանը։