03/05/2017 22:08
Նապոլեոն Ազիզյանը պատմել է, թե ինչու է Ծառուկյանի թիկնազորի պետը այցելել իրեն (Տեսանյութ)
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ինքնաբացարկի դիմումից հրաժարվելուց հետո Նապոլեոն Ազիզյանի առանձնատուն է այցելել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանը։ Այդ տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև Ազիզյանը։
«Բաբայան Էդիկը այցելել է Աբրահամ Մանուկյանի հետ ինձ հյուր։ Դա սովորական այց ա, եկել ա ինձ տեսնելու, ոտքս ցավում էր, պառկած էի, իրանք այցելեցին», - ասաց Նապոլեոն Ազիզյանը։
Հարցին, թե արդյոք այդ այցելությունը կապված է ինքնաբացարկի դիմումից հրաժարվելու հետ, Ազիզյանը պատասխանեց. «Բացարձակ։ Բաբայան Էդիկը կապ չունի քաղաքականության հետ։ Ինքը ըտենց բաների մեջ չի մտնում»։
Aysor.am-ի տեղեկություններով, Ծառուկյանի «բանագնացները» եղել են նաև Խաչիկ Մանուկյանի երևանյան տան մոտ. նրանց սև «ջիպերը» երկար ժամանակ կանգնած են եղել նրա տան մոտ։