04/05/2017 13:42
Ներդրումներ՝ շուրջ 1 միլիարդ դրամի չափով. կստեղծվի մոտ 167 աշխատատեղ. Սուրեն Կարայան
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Կապավոր» ՍՊԸ-ին ազատել ներմուծվող սարքավորումների համար մաքսատուրքից։
«Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել խոշորագույն շինարարական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության տարածքներում», - որոշման նախագիծը կառավարությանը ներկայացնելիս ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարյանը։
Նա նշեց, որ վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 885 միլիոն ՀՀ դրամ:
Նախարարն ընդգծեց, որ վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:
«Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 167 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.՝ 165 հազ. ՀՀ դրամ, 2018թ.՝ 172 հազ. ՀՀ դրամ և 2019թ.՝180 հազ. ՀՀ դրամ», - ասաց Ս. Կարայանը։