04/05/2017 11:47
«Ձևական ու դեկորատիվ չլինի». Վարչապետ հանձնարարեց կազմակերպել համապետական շաբաթօրյակ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտարարեց, որ պետք է մայիսի 20-ը հայտարարել համապետական շաբաթօրյակի օր։
«Ընդ որում, այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել, որ ձևական չլինի, համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի հանում և այլն», - ընդգծեց Կ. Կարապետյանը։
Նա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մաքսիմալ պատրաստվել շաբաթօրյակին։
«Մտածեք, ձևակերպեք, որ դեկորատիվ չլինի, դպրոցի բակը մաքրեն և այլն«, - ասաց Կարեն Կարապետյանը։