05/05/2017 16:19
Հայաստանում, հնարավոր է, ներդրվի վճարովի ճանապարհների համակարգը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում է հանրապետության որոշ ճանապարհներ մասնավոր սեկտորին փոխանցելու և այդպիսով դրանք վճարովի դարձնելու հարցը: Այսպես կլուծվի նաև ճանապարհների սպասարկման հարցը:
«Նման քննարկումներ կան: Մասնավորապես, քննարկվում է դեպի հանրապետության հարավ` Սիսիան-Ագարակ գնացող հատվածում ունենանք վճարովի ճանապարհ: Վճարովի ճանապարհները կլինեն այլընտրանքային, այսինքն՝ տվյալ հատվածում կունենանք և՛ գործող անվճար, և՛ վճարովի ճանապարհ, ով կգերադասի վճարովի անցնել` վճարովի կանցնի, ով անվճար` անվճար: Անվճարի և վճարովիի ժամանակային տարբերությունը այդ հատվածում կլինի 3-ից 3,5 ժամ», - ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց` սա չի նշանակում, որ անվճար ճանապարհները պատշաճ ուշադրության չեն արժանանա.
«Պարզապես վճարովի ճանապարհը կկրճատի ճանապարհահատվածն ու ժամանակը», - նշեց նախարարը: