05/05/2017 12:30
Հայաստանում կստեղծվի միասնական տրանսպորտային համակարգ. Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր. Նախարար (Տեսանյութ)
Մի քանի ամսվա ընթացքում հանրապետությունում կունենանք նոր տրանսպորտային համակարգ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Լինելու է մեկ միասնական էլեկտրոնային տոմս։ Մինչև հունիսի կեսերը կունենանք նոր տրանսպորտային համակարգի տեխնիկական առաջադրանքը», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ քննարկման փուլում է միասնական համակարգի մեքենաների որակի ու սպասարկող օպերատորների հարցը։
«Պետք է լինի մեկ օպերատոր կամ մի քանիսը՝ բաժանելով հանրապետությունը շրջանների, որպեսզի օպերատորը պատասխան տա», - ասաց Վահան Մարտիրոսյանն՝ ընդգծելով.
«Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր, կարող է լինել մեկը կամ հինգը»։