05/05/2017 12:53
ՀՀԿ-ն որևէ քաղաքաքական ուժի ներքին հարցերին չի խառնվում. Վահրամ Բաղդասարյանը՝ «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկների մասին
«Ծառուկյան» դաշինքի պատգանավորի թեկնածուների ինքնաբացարկների հետ Հանրապետական կուսակցությունը կապ չունի, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Շատ շնորհակալ եմ, որ բավականին բարձր եք գնահատում իշխանության դերը, որովհետև ես էլ այն կարծիքին եմ, որ առանցքային ուժը ՀՀԿ-ն է, բայց ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ դա իրենց կուսակցության ներքին հարցն է, և մենք այդ հարցերով չենք զբաղվում», - ասաց նա և հավելեց, որ ՀՀԿ-ն որևէ քաղաքաքական ուժի ներքին հարցերին չի խառնվում:
Դիտարկմանը, թե արդյոք կշարունակի մնալ խմբակցության ղեկավար, Բաղդասարյանն ասաց. «Նշանակություն չունի՝ որտեղ կլինեմ»: