05/05/2017 14:24
Միջպետական ուղևորափոխադրում իրականացնող վարորդը չպետք է ղեկին լինի 8 ժամից ավելի ու պետք է անցնի բժշկական զննություն. Նախարար
Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները չպետք է մեքենան վարեն 8 ժամից ավելի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ այս ուղևորափոխադրումների շուրջ իրավիճակը սրվեց հատկապես Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո, երբ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը արտահերթ քննարկեց հարցը:
«Օրենքի փոփոխություններ ստացանք, ունեցանք նոր օրենք, որը սահմանում է՝ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններն, անպայման, պետք է ունենան մի քանի վարորդ, ինչը սահմանափակում է վարորդի վարելու ժամանակը, 8 ժամից ավելի վարդորդն իրավունք չունի վարի մեքենան», - ասաց նախարարը։
Նա ընդգծեց՝ օրենքով կանոնակարգվում է նաև մեքենայի տեխնիկական վիճակը.
«Բացի այդ, երթուղի դուրս գալուց առաջ վարորդն, անպայման, պետք է անցնի բժշկական քննություն»: