14/05/2017 21:21
Որքա՞ն գումար են ծախսել ՀՀԿ-ն, «Ելքը» և «Երկիր ծիրանին» Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում
«Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 7 միլիոն 279 հազար դրամ, ծախսվել է 7 միլիոն 64 հազար 839 դրամ, մնացորդը կազմում է 214 հազար 161 դրամ, այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը՝ ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջադրված երկու կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներին կատարված դրամական փոխանցումներն ու ծախսերը:
Այսպես՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 2 միլիոն 634 հազար 200 դրամ, ծախսվել է 1 միլիոն 734 հազար 135 դրամ, մնացորդը կազմում է 900 հազար 65 դրամ:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին, ապա փոխանցվել է 96 միլիոն 189 հազար 510 դրամ, ծախսվել է 94 միլիոն 488 հազար 920 դրամ, մնացորդը կազմում է 1 միլիոն 700 հազար 590 դրամ: