15/05/2017 15:23
Վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշևան
Կյանքի 95-րդ տարում վախճանվել է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշևան: Այդ մասին, РИА Новости-ին հայտնել են թատրոնից:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցած դերասանուհին ծանր հիվանդությունից հետո գիշերը մահացել Է Մոսկվայի իր տանը:
Հրաժեշտի և հուղարկավորման ժամանակն ու վայրը հայտնի կդառնան ավելի ուշ, ասել է թատրոնի ներկայացուցիչը:
Իրինա Կարտաշևան ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 4-ին: 1947 թվականից ծառայել է Մոսսովետի անվան թատրոնում: Թատերական աշխատանքներից բացի, նա մասնակցել Է բազմաթիվ կինոֆիլմերի կրկնօրինակմանը, որոնց թվում են՝ «Հռոմեական արձակուրդներ», «Ռոկոն և նրա եղբայրները», «Ֆանտոմասը Սքոթլանդ-Յարդի դեմ», «Զորրո», «Զուտ անգլիական սպանություն» ֆիլմերը: