16/05/2017 13:07
ՀՀԿ-ն վաղը կհայտարարի ԱԺ նախագահի անունը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը կհայտարարի ԱԺ նախագահի անունը։
«Վաղը կհրավիրվի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որից հետո՝ ՀՀԿ խորհրդի նիստ, ամբողջությամբ կքննարկվի ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Վաղն ամեն ինչ կորոշվի», - հավելեց նա։
Հնարավո՞ր է վաղը քննարկվի նաև ՀՅԴ-ի հետ ձևավորված կոալիցիայի շրջանակներում դաշնակցականներին տրվող նախարարական պորտֆելների հարցը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չի կարծում, թե նման հարց կքննարկվի։
«Որովհետև վաղը մենք, ավելի հավանական է, քննարկենք բացառապես Ազգային ժողովի պաշտոնները», - ընդգծեց ՀՀԿ խոսնակը։