ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալի մասով անջատված գործն ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազություն

16/05/2017 19:39

ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալի մասով անջատված գործն ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազություն


Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Աշոտ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը և այլոք, հայտնում են Դատախազության լրատվական ծառայությունից:

Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:

2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած  «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող 217 ատրճանակ, 10 ինքնաձիգ, որսորդական ակոսափող հրացան՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինչպես նաև ՊՊԾ գնդի աշխատակիցներին պատկանող, հրազեն հանդիսացող ակոսափող որսորդական հրացաններ և ատրճանակ:

Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, ծառայողական գործունեության իրականացման հետ կապված, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով  իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ:

Պատանդների մի մասը դիմել է փախուստի, մնացածներին ազատ են արձակել կազմակերպված խմբի անդամները: 

Կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ.Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված և քաղաքացիների պատկանող ավտոմեքենաներ:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով, հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, ծառայողական գործունեության իրականացման հետ կապված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը և այլոք հրաժարվել են իրենց պահանջներից, կամովին ազատել զավթված շենքերը, շինություններն ու տրանսպորտային միջոցները, հանձնվել իրավապահ մարմիններին, իսկ նախորդող օրերին իրավապահ մարմինների կողմից վնասազերծվել և գնդի տարածքից դուրս են բերվել կազմակերպված խմբի անդամներ Պավել Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը:

Նախաքննությամբ հաստատվել է նաև, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ 2014 թվականի մայիսից Ժիրայր Սեֆիլյանը Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ նախնական համաձայնությամբ հավաքագրել են անձանց խմբեր, նախապատրաստել են զանգվածային անկարգությունների, ձեռք են բերել և իրենց բնակարաններում, գրասենյակներում, տրանսպորտային միջոցներում պահել են մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտե մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ: Նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել հանցակիցների կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանցագործության կատարմանն ուղղված գործողությունները բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից:

Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` ծանրացուցիչ հանգամանքներում Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանությունների, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3֊րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2֊րդ, 3-րդ ու 11-րդ կետերով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում Գագիկ Մկրտչյանի սպանության, գողության, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3֊րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2֊րդ, 3-րդ ու 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2- րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Մխիթար Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3֊րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար էդվարդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու համար Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3֊րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1֊ին ու 2֊րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում զավթված շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն օժանդակելու համար Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38- 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ զավթելուն օժանդակելու համար Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մինչադատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված 14 մեղադրյալների նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:35 Ռուսաստանի Ամուրի շրջանում միգրանտներին կարգելեն աշխատել ուղևորափոխադրումների և մի շարք այլ ոլորտներում․ կարգելվի նաև միրգ-բանջարեղեն վաճառել Այսօր, 17:23 Միրզոյանը Սաուդյան Արաբիա է մեկնում Այսօր, 17:13 Որտե՞ղ եք տեսել, որ հիմնարկի աշխատակիցը հավանության արժանացնի իր տնօրենին «ստահակ» անվանողի գրառումը․ Բեգոյան Այսօր, 17:02 Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 16:52 ԲՏԱ նախարարն այցելել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց, ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին Այսօր, 16:45 Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Այսօր, 16:40 ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով Այսօր, 16:28 Հայաստանում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոն. ՀՀ-ն դիտարկում ենք հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան Այսօր, 16:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին Այսօր, 16:20 Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:13 Վերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը Այսօր, 16:07 Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Այսօր, 15:57 Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. Մեհդի Սոբհանի Այսօր, 15:40 Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետին․ Հրապարակ Այսօր, 15:37 Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել. Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել. ՀՀ-ում Իրանի դեսպան Այսօր, 15:29 Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է․ Քոչարյան Այսօր, 15:26 Չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին Այսօր, 15:15 «Կարող եք շարունակել հաչալ», «Ղալլաթ ա անում». «Ձեր ականջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանուն (Տեսանյութ) Այսօր, 15:07 Դատարանները դարձել են իշխանության կողմից ռեպրեսիաներ իրականացնելու ատյաններից մեկը. Արտակ Զաքարյան Այսօր, 14:46 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ Այսօր, 14:35 Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Այսօր, 14:26 Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին Այսօր, 14:20 Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան Այսօր, 14:06 «Freedom House»-ի գնահատկանն անարդար բարձր է, Անդրեասյանի քաղաքական նշանակումից հետո, դատական իշխանության անկախությունը սրընթաց զրոյանում է. Մելիքյան Այսօր, 13:55 Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում. Հայաստանը կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Եղիշե Կիրակոսյան Այսօր, 13:47 ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս՝ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի․ Փաստաբան Այսօր, 13:39 Դասական քաղաքական հետապնդում է՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, բայց մարդն ազատազրկված է. Աթանեսյանը՝ Աշոտյանի գործի մասին (Տեսանյութ) Այսօր, 13:33 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում Այսօր, 13:30 Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 «Մինչ օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են». ՄԱԿ-ի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Այսօր, 13:13 «Պետք է պատասխան տա». ՔՊ-ականը պնդում է՝ եթե իրեն վիրավորած երիտասարդը Facebook-ով չտարածեր տեսանյութը՝ ինքը չէր դիմի իրավապահներին Այսօր, 12:59 ՀՀ-ում գործադիր իշխանության ճնշումներից չվախեցող դատավորները քիչ են. Արսեն Բաբայանը մասամբ է համաձայն «Freedom House»-ի գնահատականի հետ Այսօր, 12:49 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Այսօր, 12:47 Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում Այսօր, 12:33 Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր Այսօր, 12:31 ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Այսօր, 12:21 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 12:14 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 12:04 Ստրուկի՞ վարքագիծ է․ չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ արդարացում՝ հային ստիպելու մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը. Ամիրխանյան Այսօր, 11:52 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է Այսօր, 11:37 «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» Այսօր, 11:29 Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի. պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես. Աշոտ Մելքոնյան Այսօր, 11:11 Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. ՔՊ-ական Այսօր, 11:00 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:55 Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան Այսօր, 10:49 «Անհանդուրժող ենք լինելու ցանկացած տեսակի բռնության հանդեպ». Վահե Ղազարյանը ոստիկաններին արժանապատիվ ծառայություն է մաղթում Այսօր, 10:44 Գրողներն իրավական ուժով կպայքարեն՝ արդարության հասնելու համար Այսօր, 10:41 Արագածոտնում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Այսօր, 10:38 Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում Այսօր, 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Տվյալ բաժնի վերջին նյութերը